Skip to main content

Քննարկում Գյումրիում. հաշմանդամների զբաղվածության խնդիրները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Քննարկում Գյումրիում. հաշմանդամների զբաղվածության խնդիրները

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Ապրիլի 5-ին Գյումրու հաշմանդամների ռեսուրս կենտրոնում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հաշմանդամների զբաղվածության խնդրին նվիրված կլոր սեղան-քննարկում:
Հանդիպման նպատակն էր Գյումրի քաղաքի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի աշխատակիցների, համայնքում ակտիվ գործունեություն ծավալող գործատուների և «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շահառուների մասնակցությամբ քննարկել հաշմանդամների զբաղվածության հարցում առկա կարծրատիպերի հաղթահարման խնդիրները, ինչպես նաև նշված ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների աշխատանքի տեղավորման հնարավորությունները՝ ըստ ՀՀ աշխատաշուկայում պահանջարկված արհեստագործական մասնագիտությունների:
Միջոցառման ընթացքում մշակվեցին նաև գործնական առաջարկներ՝ ուղղված ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխատանքային իրավունքների ու երաշխիքների ապահովմանը: