Skip to main content

Մասնագիտական ուսուցման դասընթացներ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Մասնագիտական ուսուցման դասընթացներ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

2015 թ. Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող, 2013 թվականին մեկնարկած «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի
1-ին բաղադրիչի շրջանակում Բի Էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից հաջողությամբ շարունակվում է իրականացվել «Բիզնեսի կառավարման հմտություններ» թեմայով ուսուցումը:

Նույն ժամանակահատվածում այցելություն կատարեցինք նաև Վանաձոր քաղաք, որտեղ Ծրագրի 1-ին բաղադրիչի «Աշխատավայրում ուսուցում» ենթաբաղադրիչի շրջանակներում Ծրագրի 10 շահառուներ արծաթագործության դասընթացներ են անցնում «Ռուզաննա Դանիելյան» Ա/Ձ-ի կողմից:

Նշենք նաև, որ նույն ծրագրի «Աշխատավայրում ուսուցում» ենթաբաղադրիչով Սպիտակ քաղաքում գտնվող «Օֆմա» ՍՊԸ-ում հաշմանդամություն ունեցող շահառուների համար անցկացվող օգոստոսի 17-ին մեկնարկած եռամսյա մասնագիտական ուսուցման դասընթացները ևս ընթանում են մեծ հաջողությամբ: Ընկերության ջերմոցները ամբողջությամբ բարեհարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր շարժողական խնդիրներ ունեն: Ջերմոցներում ուսուցում ստացող շահառուները մեծ ոգևորությամբ են հաճախում դասընթացներին և լցված են հավատով, որ իրենց ձեռք բերած հմտությունները շուտով կիրառելու են սեփական ջերմոցներում: