Skip to main content

Մասնագիտական դասընթացներ «Մանանա» ուսումնական կենտրոնում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Մասնագիտական դասընթացներ «Մանանա» ուսումնական կենտրոնում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակում «Մանանա» ուսումնական կենտրոնում կայացան «Համակարգչային գրագիտություն», «Սեղանի հարդարում», «Խոհարարություն», «Հրուշակագործություն», «Դիմահարդարում», «Վարսահարդարում» և «Մերսում» դասընթացները, որոնց մասնակցում էին տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող, անապահով և կարիքավոր անձիք:

Մասնագիտական ուսուցման դասընթացների ավարտին թվով 128 հաշմանդամություն ունեցող, անապահով և կարիքավոր անձիք ստացան մասնագիտական որակավորման վկայականներ և հավաստագրեր:
Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Շենգավիթ, Նորք Մարաշ, Նոր Նորք և Ավան համայնքների զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները, որոնց հետ Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան քննարկել ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի ընդունման և գործատուների հետ հարաբերությունների կառուցման շուրջ իրենց մտահոգող հարցերը:

Շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի թիմի և «Մանանա» ուսումնական կենտրոնի արհեստավարժ մասնագետների համբերատար աշխատանքի և կենտրոնի նյութա-տեխնիակական հագեցվածության՝ հնարավոր դարձավ իրականացնել նշված մասնագիտությունների ուսուցումը ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: