Skip to main content

Մասնագիտական դասընթացներ «Մանանա» ուսումնական կենտրոնում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Մասնագիտական դասընթացներ «Մանանա» ուսումնական կենտրոնում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակում «Մանանա» ուսումնական կենտրոնում շարունակվում են իրականացվել «Համակարգչային գրագիտություն», «Սեղանի հարդարում», «Խոհարարություն», «Հրուշակագործություն», «Դիմահարդարում», «Վարսահարդարում» և «Մերսում» դասընթացները, որոնց մասնակցում են տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող անձիք:
Նշենք որ, «Մանանա» ուսումնական կենտրոնի արհեստավարժ մասնագետների համբերատար աշխատանքի և կենտրոնի նյութա-տեխնիակական հագեցվածության շնորհիվ միայն հնարավոր դարձավ իրականացնել նշված մասնագիտությունների ուսուցումը ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: