Skip to main content

Կլոր սեղան-քննարկում սպիտակ քաղաքում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Կլոր սեղան-քննարկում սպիտակ քաղաքում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Հունվարի 18-ին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում Սպիտակի քաղաքապետարանում տեղի ունեցավ Սպիտակի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սամվել Խոյեցյանի, Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով բաժնի գլխավոր մասնագետ Նազիկ Չոբանյանի, «Առաքելություն Հայաստան» ԲՀ կազմակերպության Սպիտակի ՀՌԿ-ի սոցիալական աշխատող Լուսինե Սահակյանի, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի փորձագետներ Հ. Փայտյանի ու Գ. Գևորգյանի, Սպիտակ քաղաքի մի շարք գործատուների և Ծրագրի շրջանակներում մասնագիտական դասընթացներն ավարտած շահառուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում:
Հանդիպման նպատակն էր գործատուների և շահառուների անմիջական մասնակցությամբ քննարկել ուսուցումներն ավարտած շահառուների աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության հարցում կարծրատիպերի հաղթահարման խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնաբավ կենսապայմաններ ապահովելու այլընտրանքային հնարավորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովող Հայաստանում գործող պետական ծրագրերն ու դրանց նշանակությունը, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության վերաբերյալ առկա կարծրատիպերի հաղթահարման մեխանիզմները և միջազգային փորձը:
Քննարկման մասնակից գործատուները հանդես եկան ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության խնդիրների լուծման մի շարք առաջարկություններով: