Skip to main content

Կլոր սեղան-քննարկում Երևանի ԶՏԿ ներկայացուցիչների հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Կլոր սեղան-քննարկում Երևանի ԶՏԿ ներկայացուցիչների հետ

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Դեկտեմբերի 23-ին Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ Զբաղվածության ոլորտի խնդիրները վերլուծող ինքնօգնության խմբի անդամների հանդիպումը Շենգավիթի, Ավանի, Աջափնյակի, Նոր Նորքի, Արաբկիրի զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչների և Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկեցին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, խնդիրները, որոնց հետ հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես առնչվում են աշխատանք փնտրելիս: Կլոր սեղան քննարկման ժամանակ մասնակից շահառուները նաև ներկայացրին այդ խնդիրների լուծումների իրենց առաջարկները: Հանդիպումն ավարտվեց հարց-պատասխանով, որի ընթացքում հանդիպման հյուրերը պատասխանեցին խմբի անդամների հարցերին: