Skip to main content

Ինքնօգնության խմբերի հանդիպումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ինքնօգնության խմբերի հանդիպումը

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Դեկտեմբերի 25-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ երկու ինքնօգնության խմբերի հանդիպումը: Հանդիպման նպատակը երկու խմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփումն էր: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց կատարված աշխատանքները, խմբի գործունեության արդյունքները և արձանագրած հաջողությունները:
Նշենք, որ ինքնօգնության խմբերից մեկի նպատակն էր զբաղվածության ոլորտը սպասարկող և կարգավորող համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ոլորտի բաց կողմերը և գտնել հնարավոր ուղիներ խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար: Ինքօգնության մյուս խմբի նպատակն էր քննարկել համայնքային մակարդակում որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների մասնակցային իրավունքի իրականացման խնդիրները՝ ուսումնասիրելով ոլորտը կարգավորող օրենքների այն դրույթները, որոնք սահմանում են մասնակցային իրավունքը: