Skip to main content

Հաշմանդամների զբաղվածությունը ՀՀ-ում. կլոր սեղան-քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Քննարկում Գյումրիում. հաշմանդամների զբաղվածության խնդիրները

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Փետրվարի 23-ին Զբաղվածության Պետական Գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող հաշմանդամների զբաղվածության խնդրին նվիրված կլոր սեղան-քննարկումը:
Հանդիպման նպատակն էր Վանաձոր քաղաքի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի աշխատակիցների, համայնքում ակտիվ գործունեություն ծավալող գործատուների և «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շահառուների մասնակցությամբ քննարկել հաշմանդամների զբաղվածության հարցում առկա կարծրատիպերի հաղթահարման խնդիրները, ինչպես նաև նշված ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների աշխատանքի տեղավորման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ մասնագիտական ուսուցումների փորձագետներ Գոռ Գևորգյանը և Հերմինե Փայտյանը, Վանաձորի ԶՏԿ-ի տնօրեն Արա Առաքելյանը և այլ մասնակիցներ: Քննարկման մասնակիցները նաև դիտեցին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի հանրային իրազեկման ռազմավարության շրջանակներում նկարահանված «Հաշմանդամությունը խոչընդոտ չէ հաջողության հասնելու համար» խորագրով ֆիլմը, որից հետո քննարկվեցին որոշակի առաջարկներ՝ ուղղված ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց աշխատաշուկայում ներգրավվելուն:
Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ: