ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Հաշմանդամների զբաղվածության հարցը. Կլոր սեղան — քննարկում
ՖՈՏՈ ԱՐԽԻՎ
Նոյեմբերի 25-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի Զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի նպատակն էր քննարկել Ծրագրի շրջանակներում ուսուցումներն ավարտած շահառուների զբաղվածության ապահովման հարցերը, ինչպես նաև խնդրին վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Ճամբարակի ԶՏԿ տնօրեն Ք. Քոչարյանը, Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆ.Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ճամբարակի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Ռ. Հովհաննիսյանը, ք.Ճամբարակի Սոցիալական ապահովության տարածքային պետ Վ.Բաբայանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի համակարգող Ս. Ներսիսյանը, Ծրագրի փորձագետներ Հ.Փայտյանն ու Գ.Գևորգյանը, ինչպես նաև ք.Ճամաբարակի մի քանի գործատուներ և Ծրագրի շրջանակներում մասնագիտական դասընթացներն ավարտած մի խումբ շահառուներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են համայնքում թափուր աշխատատեղերի սակավությունը, աշխատատեղերի կրճատման պատճառները, դրանց լուծման հնարավոր ճանապարհները, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց՝ աշխատաշուկայում ներգրավվելու խնդիրները, զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրարգրերում շահառուների ներգրավման հարցը և այլն:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի ուսուցումներն ավարտած շահառուները ակտիվ կապ կպահպանեն համայնքի Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ՝ թափուր աշխատատեղերի հետ կապված ընթացիկ տեղեկատվություն ստանալու և գործատուների հետ կապը պահպանելու նպատակով: