Skip to main content

Հանդիպում զոհված ազատամարտիկի մայր Գոհար Մարտիկյանի հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հանդիպում զոհված ազատամարտիկի մայր Գոհար Մարտիկյանի հետ

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Ապրիլի 5-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաֆունկցիոնալ կենտրոնում գործող գրական խմբակի հյուրն էր «Ապրելու բանաձև» ռազմահայրենասիրական մատենաշար-ծրագրի հեղինակ, զոհված ազատամարտիկի մայր Գոհար Մարտիկյանը: Հանդիպման ժամանակ կենտրոնի շահառուները տիկին Մարտիկյանի հետ քննարկեցին օրերս Արցախում ընթացող իրադարձությունները, սահմանում տիրող լարված մթնոլորտը: Խմբի անդամները հայտնեցին, որ հայ ազգն այս անգամ էլ հաղթանակ է ունենալու, քանի որ մեր կամքն անկոտրուն է:
Նշենք, որ վերջերս «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ տիկին Մարտիկյանը ՀՀ նախագահի կողմից արժանացել է հատուկ մրցանակի: