Skip to main content

Հանդիպում «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հանդիպում «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

Դեկտեմբերի 17–ին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի «Շահերի պաշտպանության հմտությունների ուսուցում և ինքնօգնության խմբերի ձևավորում» բաղադրիչի շրջանակներում ձեւավորված ինքնօգնության խմբի անդամները հանդիպում ունեցան «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Վ. Շահբազյանի հետ: Խմբի կողմից նախաձեռնվող հանդիպումների նպատակն է քննարկել մասնակցային իրավունքի դրույթները, վերլուծել մեխանիզմները և հնարավորության դեպքում մասնակցել որևէ քննարկման՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրները:
Հանդիպման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին բազմաթիվ խնդրահարույց հարցեր, ոլորտը կարգավորող օրենքներ և օրենսդրական ակտեր, ինչպես նաեւ անդրադարձան մեխանիզմներին, որոնցով ապահովվում է քաղաքացիների մասնակցային իրավունքի իրականացումը: Պարոն Շահբազյանը նաև ներկայացրեց իրենց հասարակական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, հանրային լսումները և պատասխանեց քննարկման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: