ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
ՖՈՏՈ ԱՐԽԻՎ
Նոյեմբերի 26-ին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի մոնիթորինգի և գնահատման խորհրդատու Լիլիթ Դիլանյանը և ծրագրի սոցիալական աշխատանքի խորհրդատու Աննա Գրիգորյանը կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի հանրային իրազեկման և ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում կամավորների ներգրավման նպատակով հանդիպում ունեցան ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 3րդ և 4րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ծրագրի խորհրդատուները ուսանողներին ներկայացրին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի գործունեությունը, կատարված աշխատանքները, մասնավորապես Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի նպատակները, ծրագրի աշխատանքներում ներգրավվելու հնարավորություններն ու հեռանկարները: «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն հնարավորություն է ընձեռում ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող և սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, սոցիալական հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն մասնագիտական որակավորում ստացող ուսանողներին մասնագիտական հմտությունները զարգացնել պրակտիկայի իրականացման, նրանց մասնագիտության տեսական գիտելիքների պրակտիկ կիրառության միջոցով՝ առաջարկելով նրանց ներգրավվել կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերում: