Skip to main content

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց. Երևան

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի առաջին ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի` հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում են «Բիզնեսի կառավարման հմտություններ» թեմայով դասընթացներ: Նոյեմբերի 10-ին «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնում «Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացի մասնակից շահառուներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:
Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ: Վկայագրերի հանձնումից հետո համագործակցությունը շահառուների հետ շարունակվելու է, քանի որ դասընթացների ավարտին հաջորդելու է դրանք հաջողությամբ ավարտած մասնակիցների կողմից ներկայացված սեփական փոքր բիզնես նախագծերի գնահատումը: Մասնակիցների հետ կապը նաև շարունակվելու է ընթացիկ բիզնես խորհրդատվությունների շրջանակներում՝ բիզնեսի հաջող իրականացումը ապահովելու նպատակով: Նշենք, որ ԱՀ ԲՀԿ-ն որպես խորհրդատու ընտրել է «Բի էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնին, որն էլ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է Երևանում և ՀՀ հինգ մարզերում անցկացվող դասընթացների հետ կապված գործառույթները (դասավանդում, մասնակիցների տեղափոխում և այլն):