Skip to main content

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց Գավառ, Սևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց Գավառ, Սևան

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի առաջին ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի` հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում են «Բիզնեսի կառավարման հմտություններ» թեմայով դասընթացներ: Հոկտեմբերի 8-ին «Առաքելություն Հայաստան»-ի Գավառի և Սևանի ՀՌԿ-ներում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց արդյունքում Գավառից 9-ը, Սևանից և Ճամբարակից 5-ական շահառուներ ստացան «Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացի մասնակցության վկայագրեր:
Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ: Վկայագրերի հանձնումից հետո համագործակցությունը շահառուների հետ շարունակվելու է, քանի որ դասընթացների ավարտին հաջորդելու է դրանք հաջողությամբ ավարտած մասնակիցների կողմից ներկայացված սեփական փոքր բիզնես նախագծերի գնահատումը: Նշենք նաև, որ ԱՀ ԲՀԿ-ն որպես խորհրդատու ընտրել է Բի էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոնին, որն էլ վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է Երևանում և Հանրապետության հինգ մարզերում անցկացվող դասընթացների հետ կապված բոլոր գործառույթները (դասավանդում, մասնակիցների տեղափոխում և այլն):