Skip to main content

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց. Գյումրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթաց. Գյումրի

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի առաջին ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի` հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում են «Բիզնեսի կառավարման հմտություններ» թեմայով դասընթացներ: Հոկտեմբերի 14-ին «Առաքելություն Հայաստանի» Գյումրու ռեսուրս կենտրոնում անցկացվեց ավարտական քննություն, որի արդյունքում դասընթացի մասնակից շահառուները ստացան «Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացի մասնակցության վկայագրեր:
Վկայագրերի հանձնումից հետո համագործակցությունը շահառուների հետ շարունակվելու է, քանի որ դասընթացների ավարտին հաջորդելու է դրանք հաջողությամբ ավարտած մասնակիցների կողմից ներկայացված սեփական փոքր բիզնես-նախագծերի գնահատումը: Հատուկ կազմված հանձնաժողովի կողմից գնահատված ամենահաջողված բիզնես-նախագծերը ներկայացրած շահառուներին իրենց փոքր բիզնեսի հիմնման համար կտրամադրվեն անհատույց ենթադրամաշնորհներ, ինչպես նաև կշարունակվեն ընթացիկ բիզնես խորհրդատվությունները՝ բիզնեսի հաջող իրականացումը ապահովելու նպատակով:
Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ: