Skip to main content

Ամանորյա տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ամանորյա տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

2015թ. Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող, 2013 թվականին մեկնարկած «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի «Շահերի պաշտպանության հմտությունների ուսուցում և ինքնօգնության խմբերի ձևավորում» բաղադրիչի շրջանակներում կազմակերպվել են հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Այդ հմտությունները գործնականում կիրառելու նպատակով դասընթացներն ավարտած անձանցից ձևավորվել են ինքնօգնության խմբեր՝ զբաղվածության ոլորտում և ՏԻՄ-երում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար: Խմբերն իրենց գործունեության ընթացքում արդեն իսկ մի շարք հաջողություններ են արձանագրել, բայց առավել նշանակալի ձեռքբերումներից մեկը թերևս միմյանց աջակցելու և մյուս հաշմանդամների շահերը պաշտպանելու նրանց պատրաստակամության մեծացումն է: Դրա վառ ապացույցը խմբի մի քանի անդամների կողմից նախաձեռնված համատեղ գործունությունն է. նրանք Հյուսիսային պողոտայում Ամանորյա տոնավաճառին մասնակցելու նպատակով անվճար հիմունքներով ձեռք են բերել տնակ, որտեղ ներկայացված են խմբի մի քանի անդամների ձեռագործ աշխատանքները: