Skip to main content

Ավարտական վկայականների հանձնման արարողություն Գյումրիում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ
ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ավարտական վկայականների հանձնման արարողություն Գյումրիում

ՖՈՏՈ ԱՐԽԻՎ

ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՇԿԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00–ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) Գյումրու համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված «Խոհարարություն», «Համակարգչային գրագիտություն» և «Կոշկակարություն» եռամսյա մասնագիտական ուսուցումների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի, առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության, ՍԾՏԳ, «Փյունիկ» հասարակական կազմակերպության, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչները, Ծրագրի շահառուներ, «Ֆես Հաուս» ուսումնական կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները, «Խոհարարություն», «Համակարգչային գրագիտություն» և «Կոշկակարություն» եռամսյա մասնագիտական ուսուցումների մասնակիցները, դասընթացավարները եվ լրագրողներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը եվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի մասնագիտական ուսուցումների փորձագետ Գոռ Գեվորգյանը:
«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի մասնագիտական ուսուցումներ ենթաբաղադրիչը Գյումրիում մեկնարկել է 2014 թվականի հոկտեմբերից, իսկ Գյումրու «Ֆես Հաուս» ուսումնական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Խոհարարություն», «Համակարգչային գրագիտություն» և «Կոշկակարություն» մասնագիտություններով ուսուցումները 2015 թվականի մայիսի 4-ից: Առաջին փուլում Շիրակի մարզից եռամսյա մասնագիտական ուսուցումներին անվճար հիմունքներով մասնակցել են 36 հաշմանդամություն ունեցող և անապահով անձիք (փոխադրամիջոցի ծախսերը նույնպես փոխհատուցվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից): Դասընթացներն անցակցվել են շաբաթը 3 անգամ, յուրաքանչյուր դասը 1,5 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են մասնագիտական հմտությունների ստուգման քննություն, որի ընթացքում մասնակիցների կշռող մեծամասնությունը ցուցաբերել է գերազանց առաջադիմություն: Ներկայումս «Խոհարարություն», «Համակարգչային գրագիտություն» և «Կոշկակարություն» մասնագիտություններով իրականացվող ուսուցումների երկրորդ փուլին Շիրակի մարզից մասնակցում է 35 հաշմանդամություն ունեցող և անապահով անձ: Շիրակի մարզում վերոնշյալ ուսուցումները նախատեսվում է ավարտել 2015թ. նոյեմբերին»,-նշեց Սոֆի Ներսիսյանը:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում իրականացվող ուսուցումների առավելությունը կայանում է նրանում, որ հաջող ավարտած մասնակիցները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու Բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացին, որի ավարտին նախատեսվում է ունենալ առնվազն 170 ուսուցանվածներ, որոնք հանձնաժողովի գնահատմանը կներկայացնեն իրենց կազմած բիզնես նախագիծ-առաջարկները: Նախագծերի գնահատումից հետո Ծրագրի 80 շահառուների գնահատված բիզնես-նախագծերի հիման վրա «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից կտրամադրվեն անհատույց ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով շահառուները կկարողանան հիմնել և իրականացնել իրենց սեփական փոքր բիզնեսները: Բիզնեսը սկսելուց հետո 3 ամիսների ընթացքում Ծրագրով պլանավորված է ունենալ բիզնես-գործունեությունը շարունակող առնվազն 40 շահառու: