
Ողջու՜յն:
Ես Քրիստինե Դավթյանն եմ՝ 21 տարեկան: Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետում: Ես երազում եմ դառնալ առաջատար սոցիալական աշխատող: Երազում եմ լինել տարբեր երկրներում եւ կիրառել իմ գիտելիքները այլ համատեքստերում: Ես «Առաքելություն Հայաստան» եմ եկել որպես կամավորական՝ ցանկանալով ստանալ մասնագիտական փորձառություն, որը անհրաժեշտ է իմ ապագա կարիերայի համար: Կամավորական աշխատանքը լավ ձեւ է՝ նոր ընկերներ եւ նմանատիպ մտածելակերպ ունեցող աշխատակիցներ գտնելու համար: Ավելին, ուզում եմ օգնել նրանց, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն: «Առաքելություն Հայաստանի» միջոցով ես հայտնաբերեցի, որ կան այնպիսի փախստական երեխաներ, որոնք նույնիսկ չգիտեն իրենց մայրենի հայերենը: Ես ցանկանում եմ օգնել նրանց ձեռք բերել հայերենի եւ մաթեմատիկայի առնվազն տարրական գիտելիքներ: Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ նրանք առաջխաղացում ունեն նրանում, ինչ նրանց ուսուցանում եմ: Բացի փախստական երեխաների հետ աշխատելուց, ես նաեւ մասնակցում եմ Կազմակերպության մեծահասակ շահառուների հարցումներին: Այս ամենն ինձ օգնում է ստանալ մասնագիտական փորձառություն, դրա հետ միասին ավանդ եմ ներդնում «Առաքելություն Հայաստանի» գործունեության մեջ:
Մարտ, 2003թ.