Skip to main content

Քաջիկ Խաչատրյան

Բարեւ՜…
Ես Քաջիկ Խաչատրյանն եմ: Ծնվել եմ 1983թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ Հայաստանի հարավային մասում: 2000թ.-ին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի բաժին: Ես գերազանցիկ ուսանող եմ: Բացի հայերենից տիրապետում եմ նաեւ ռուսերեն եւ գերմաներեն լեզուներին: Ներգրավված եմ «Առաքելություն Հայաստանի» կամավորական աշխատանքներում: Ես մտադիր եմ օգնել խոցելի մարդկանց: Այս կարգի աշխատանքը համապատասխանում է իմ մասնագիտությանը եւ ինձ գերազանց հնարավորություն է տալիս պրակտիկ փորձառություն ստանալու գործում: Ներկայումս զբաղվում եմ տարբեր մրցումների` նյութերի եւ ծրագրերի համակարգմամբ եւ կոորդինացմամբ: Այս ծրագրերն իրականացվում են մեր կամավորների կողմից փախստական այն երեխաների հետ, ովքեր բնակվում են ժամանակավոր ապաստաններում: Նաեւ մասնակցում եմ ուսուցողական ծրագրերին, որոնք կազմակերպվում են «Առաքելություն Հայաստանի» կամավորների համար: Այդ դասընթացներն օգտակար են, քանի որ դրանք մեզ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ են տալիս՝ մեր հասարակության մեկուսացված անդամների հետ աշխատելու, հաղորդակցվելու եւ նրանց օգնելու համար:

Մարտ, 2003թ.