
Փետրվարի 11-ին «Առաքելություն Հայաստան»-ը Շենգավիթի Ցերեկային Կենտրոնում նախաձեռնել էր հանդիպում՝ «Ուղեգրման գործընթացի անխաթար կազմակերպումը՝ որպես ծառայությունների ստացման երաշխիք» թեմայով։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայությունների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Քննարկվեցին տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ուղորդման մեխանիզմները, գործընթացները կազմակերպելու դժվարություններն ու առկա բացերը։
Համատեղ քննարկման ընթացքում մասնակիցները փորձեցին գտնել միասնական լուծումներ՝ գործընթացն ավելի սահուն դարձնելու համար։
Հանդիպումն իրականացվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրմանե ծրագրի շրջանակներում։









No Comments yet!