
«Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար» ծրագիր
Դրամաշնորհ տրամադրողը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Շահառու խմբերը՝
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք
Ժամանակահատվածը՝ 01․01․2022-31․12․2022թթ․
Աշխարհագրությունը.
- Երևան,
- Աթիկ,
- Գյումրի,
- Կապան,
- Հրազդան,
- Չարենցավան,
- Աբովյան,
- Սևան,
- Ալավերդի
Սահմանված նպատակները․
- Ապահովել թիրախ խմբերի անկախ և մասնակցային կենսակերպ վարելու համար անհրաժեշտ երաշխիքներ՝ առանց հեռացնելու անձանց իրենց անմիջական միջավայրից, համայնքից,
- Թիրախ խմբերի գնահատված կարիքների հիման վրա՝ տրամադրել համայնքահեն ծառայություններ, բազմամասնագիտական աջակցություններ (առողջապահական, իրավական, հոգեբանական, սոցիալական աջակցություն, խնամք, սնունդ, բնակարանային վերանորոգումներ և այլն),
- Բարձրացնել թիրախ խմբերի մրցունակությունը և շահերի ու իրավունքների իրացման հնարավորությունները՝ իրազեկման, գործառնության զարգացմանը նպաստող ծառայությունների միջոցով,
- Ազդեցություն ունենալ քաղաքականության, որոշումների կայացման վրա՝ շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով լսելի դարձնելով շահառուների ձայնը և կարիքը: