«Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումն անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում»
Ֆինանսավորողը՝ ՄԱԿ ՓԳՀ
Շահառու խմբերը՝
- Փախստականներ
- Ապաստան հայցողներ
- Փախստականի նման իրավիճակում գտնվող անձինք (2011թ Սիրիայից պատերազմի պատճառով ՀՀ տեղահանված անձինք, 2016թ․ ԼՂ շփման գոտում լարվածության հետևանքով տեղահանված ընտանիքներ, 2020թ․ ԼՂ-ից տեղահանված անձինք)
- Քաղաքացիություն չունեցող անձինք
Ծրագրով նախատեսված է իրականացնել փաստերի վրա հիմնված և գործնական ռազմավարություններ՝ ուղղված Հայաստանում գտնվող շուրջ 18,000 ՄԱԿ ՓԳՀ մտահոգության անձանց պաշտպանությանը, կարողությունների հզորացմանը և ինտեգրմանը:
Ծրագիրը նպատակ ունի՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տրամադրվող — սոցիալական,
— առողջապահական,
— իրավաբանական,
— հոգեբանական
ծառայությունների միջոցով ապահովել թիրախային խմբերի հասանելիությունը ՀՀ-ում առկա ծառայություններին և աջակցության մեխանիզմներին, համապատասխան սոցիալ-հոգեբանական ծառայության շնորհիվ բացահայտել ծայրաստիճան խոցելի անձանց, իրականացնել դեպքի վարում, բավարարել նրանց հիմնական կարիքները, առկա ռեսուրսների շրջանակում տրամադրել կացարան, բարելավել հատուկ կարիքներ ունեցող անձանց կենսապայմանները, նրանց համար ապահովել համապատասխան առողջապահական ծառայությունների տրամադրում, շահերի պաշտպանության և համատեղ ջանքերի միջոցով ապահովել նրանց ներգրավվումը հյուրընկալող համայնքների հասարակական և սոցիալական կյանքին, իրականացնել թիրախային խմբերի հիմնարար իրավունքների պաշտպանություն՝ հիմնված նրանց ազատ տեղաշարժի, աշխատելուիրավունքի, կրթության հասանելիության, առողջապահության և արդարադատության վրա, ապահովել որակյալ և արդյունավետ իրավաբանական ծառայություններ և իրավաբանական ներկայացուցչություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է թիրախային խմբերի ինտեգրում իրավական, սոցիալական և մշակութային հարթություններում, ինչը նրանց թույլ կտա օգտվել իրենց իրավունքներից, հաղթահարել սոցիալական հարմարվողականության և ինտեգրման հետ կապված դժվարությունները և ապրել անվտանգ և ապահով միջավայրում։
Թիրախային խմբերի՝ հյուրընկալ համայնքներում ինտեգրման գործընթացը խթանելու և ավելի դյուրին դարձնելու համար Ծրագրի շրջանակում իրականացվում են համայնքային աջակցության և խաղաղ համակեցության ծրագրեր և միջոցառումներ երիտասարդների, երեխաների, կանանց, տղամարդկանց, տարեցների և տեղահանված անձանց ակտիվ ներգրավմամբ։ Նման նախաձեռնությունները, հանդիսանալով ինտեգրման գործընթացին նպաստող կարևոր քայլ, նպաստում են հյուրընկալ համայնքներում խաղաղ համակեցության և համագործակցային մթնոլորտի ձևավորմանը

Ծրագիրը նպատակ ունի նաև իրավագիտակցության բարձրացման, շահերի պաշտպանության և իրավական դաշտի բարելավման միջոցով հասնել ապաքաղաքացիության դեպքերի բացահայտմանը, կրճատմանը, կանխարգելմանը և խնդիրը կրող անձանց պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև մոբիլ թիմերի միջոցով աջակցություն տրամադրել այն անձանց, ովքեր ունեն անձը հաստատող փաստաթղթի ձեռքբերման և տեղաշարժման խնդիր, ինչպես նաև վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջ քաշել դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմներ։
Տվյալների ամբողջական բազայի, ուղղորդման մեխանիզմի և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող համակարգման աշխատանքների շրջանակում «Առաքելություն Հայաստանը» համագործակցում է նաև ՄԱԿ ՓԳՀ-ի այլ գործընկերների հետ:
Նշված համապարփակ ռազմավարությունների իրականացումով թիրախային խմբերը հնարավորություն են ունենում ավելի դյուրին ճանապարհով ինտեգրվել և հարմարվել նոր միջավայրին։
Ժամանակահատվածը՝ Հունվար – Դեկտեմբեր 2022թ.
Աշխարհագրությունը.
- ՀՀ
Գործաոույթները.
- Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, արտակարգ իրավիճակների աջակցություն, դեպքի վարում, ուղղորդում, ինտեգրմանն ուղղված միջոցառումներ)
- Իրավաբանական աջակցություն (խորհրդատվություն, իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն)
- Առողջապահական ծառայություններ (տեղեկատվական աջակցություն, ուղղորդում պոլիկնինիկաներ և հիվանդանոցներ, դեղորայքի տրամադրում, ըստ կարիքի ուղեկցում բուժ․ հիմնարկներ)
- Խնամքի ծառայություններ (հաշմանդամների/տարեցների համար)
- Իրազեկում և շահերի պաշտպանություն
- Մարդասիրական դրամական օգնություն
- Մարդասիրական օգնություն՝ հիմնական պարենային/ոչ պարենային ապրանքների տեսքով
- Ժամանակավոր կացարանի աջակցություն՝ սոցիալական տների և վարձի փոխհատուցման միջոցով
- Հոգեբանական աջակցություն
- Համայնքային մոբիլիզացիա