

Ծրագրի տևողությունը. 2025 թ. դեկտեմբերի 1 — 2029 թ. մարտի 31
Իրականացնող. «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ
Գործընկեր. «ԷյԷսԲի» Հայաստան
Ֆինանսավորող. Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ), Գերմանիա
📌 Ծրագրի նպատակը
2023 թվականի բռնի տեղահանման ճգնաժամից հետո Հայաստանում մարդիկ բախվում են զբաղվածության հետ կապված մարտահրավերների։ Կանայք և խոցելի խմբերը հաճախ ունենում են սահմանափակ հասանելիություն մասնագիտական ուսուցմանը, աշխատանքի հնարավորություններին, ֆինանսական կայունությանը և սոցիալ-հոգեբանական աջակցությանը։
ELSI-ն արտակարգ իրավիճակներում աջակցությունից անցում է կատարում դեպի երկարաժամկետ հզորացում և ապրուստի կայուն միջոցներ։
🎯 Ո՞ւմ ենք աջակցում
• 1550 փախստական և խոցելի կանանց հյուրընկալող համայնքներից (16–65 տարեկան),
• նրանց թվում՝ առնվազն 20% հաշմանդամություն ունեցող կանանց,
• անուղղակիորեն ավելի քան 6000 հոգու (անմիջական շահառուների ընտանիքի անդամներ)
💼 Ի՞նչ ենք առաջարկում
🔹 Մասնագիտական ուսուցում
• Հավաստագրված (սերտիֆիկացված) մասնագիտական դասընթացներ
• Ներառական և հասանելի ուսուցման միջավայր
• Մենթորություն (խորհրդատվություն) և հետագա աջակցություն
🔹 Աշխատանքի և բիզնեսի աջակցություն
• Կարիերայի խորհրդատվություն և աշխատանքի որոնման սեմինարներ (workshops)
• Աշխատանքի տոնավաճառներ և կապերի հաստատում գործատուների հետ (networking)
• Ֆինանսական գրագիտության դասընթացներ
• Բիզնեսի զարգացման դասընթացներ
• 160 ստարտափ դրամաշնորհներ փոքր բիզնեսի համար
• Քոուչինգ և մենթորություն
🔹 Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն
• Անհատական և խմբային խորհրդատվություն
• Հոգեկան առողջության իրազեկման աշխատաժողովներ
• Փոխօգնության խմբեր
🔹 Տեղական հաստատությունների հզորացում
• Վերապատրաստումներ ՄԿՈՒ (Մասնագիտական կրթության և ուսուցման) կենտրոնների համար
• Աջակցություն սոցիալական աշխատողներին
• Թափանցիկ ընթացակարգերի մշակում
• «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատանկիցների կարողությունների հզորացում
📍 Ծրագրի աշխարհագրությունը
ՀՀ բոլոր մարզերը (բացառությամբ Երևանի)

