Skip to main content

«ՀյուրաՍեր» բարեգործական նախագիծ

ՀյուրասՍերը բարեգործական նախագիծ է, որը պարբերաբար սնունդ է հավաքում և բաշխում Հայաստանի համայնքներում բնակվող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Նախագիծը ստեղծվել է՝ հիմք ընդունելով սննդի հավաքման շվեցարական մոդելը:

Նախագծի նպատակն է հնարավորինս նվազեցնել Հայաստանում բնակվող անաշխատունակ քաղցած մարդկանց թիվը։

Նախագծի առջև դրված խնդիրներն են՝

  • Պարբերաբար սնունդ հավաքել և բաշխել այն ընտանիքներին, որոնց անդամները չեն կարող և չպետք է աշխատեն,
  • Քաղաքացիների մոտ ձևավորել սոցիալական պատասխանատվություն և սոցիալական համախմբվածություն,
  • Զարգացնել կամավորության և փոքր քայլերով բարեգործության մշակույթը Հայաստանում։

Նախագիծն իրականացվում է կամավորների ինչպես նաեւ հյուրաՍեր գնորդների կողմից, որոնք ամենօրյա գնումներին զուգահեռ իրենց փոքր ներդրումն են կատարում նախագծում։ Նախագծի իրականացմանն էականորեն օգնում են սուպերմարկետները, որտեղ իրականացվում են սնդի հավաքման ակցիաները:

Նախագծի յուրաքանչյուր փուլ իրականացվում է հետևյալ քայլերի հերթականությամբ՝ սննդի

  • Հավաքագրում
  • Տեսակավորում
  • Պահեստավորում
  • Բաշխում