Հայաստանում փախստական եւ տեղահանված անձանց արխիվային փաստաթղթերի թվայնացում
Ծրագրի տևողություն՝ Հունվար-փետրվար 2023,
Ծրագրի վայրը՝ Երևան,
Ծրագիրը միտված է նպաստելու արխիվային փաստաթղթերի մատչելիության և շահառու խմբերի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների արագ ու որակյալ տեղեկատվական սպասարկման ապահովմանը:
Միգրացիոն ծառայության էլեկտրոնային շտեմարանում մի շարք գործերի բացակայության և/կամ ոչ ամբողջական լինելու պատճառով, Ադրբեջանից տեղահանված անձանց մի շարք գործեր շարունակում են մնալ ոչ թվայնացված, ինչն ավելի է դժվարացնում այդ փաստաթղթերին ավելի արագ և հեշտ հասանելիությունը։
Ծրագրի շրջանակում թվայնացվում են և էլեկտրոնային շտեմարան են ներբեռնվում Միգրացիոն ծառայության արխիվում պահվող 1988-1992թթ․ Ադրբեջանից բռնագաղթած անձանց փաստաթղթերը։
Ծրագիրը հնարավորություն կտա՝
արդյունավետ և օպերատիվ ձևով որոնել, գտնել և պահանջվող տեղեկությունը տրամադրել շահառուին՝ երաշխավորելով տեղեկության ճշգրտությունը,
ապահովագրել փաստաթղթերի բնօրինակները շարունակաբար օգտագործելու հետևանքով մաշվածությունն ավելացնելու վտանգից, ինչը կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել փաստաթղթի վնասվելուն,
արդյունավետ և օպերատիվ կերպով համագործակցել այլ պետական գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնք տարբեր գործընթացների շրջանակում հայտ են ներկայացնում անձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով,
ապահովել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով տվյալների բազայի առկայություն,
ապահովել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների փաստաթղթերը Ազգային արխիվ հանձնելու հնարավորությունը,
բարձրացնել Միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանի որակն ու արդյունավետությունը:
Փաստաթղթերի սքանավորումը թույլ կտա բարձրացնել նաեւ տեղեկատվության գաղտնիության մակարդակը՝ տվյալների հետ աշխատելիս: