Skip to main content

Ծերաբույժ Ջեյն Մահակյանի այցը «Առողջ ծերացում, Հիշողության ակումբ»


Ծերաբույժ Ջեյն Մահակյանի այցը «Առողջ ծերացում, Հիշողության ակումբ»

Նոր Նորքի ցերեկային կենտրոնում գործող «Առողջ ծերացում, Հիշողության ակումբ» էր այցելել «Առաքելություն Հայաստան»-ի լավ բարեկամ և գործընկեր ծերաբույժ Ջեյն Մահակյանը։

Այցի ընթացքում նա ծանոթացավ ակումբ հաճախող տարեցների հետ, մասնակցեց նրանց հետ իրականացվող վարժություններին։

Քննարկվեցին նաև Ակումբի գործունեության ընդլայնման հետագա ուղիները։

«Առողջ ծերացում, Հիշողության ակումբ»-ը հիմնվել է 2021թ․։ Այն նպատակ ունի հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրել Ալցհեյմեր և հիշողության տարբեր խնդիրներ ունեցող անձանց։

No Comments yet!

Your Email address will not be published.