Մեծ ոգեւորությամբ հայտնում ենք, որ համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի՝ ի դեմս Նուբարաշեն վարչական շրջանի եւ Առնուվիլի քաղաքապետարանի (Ֆրանսիա) հետ Առաքելություն Հայաստանը Նուբարաշեն վարչական շրջանում հիմնել է Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ թվով 7-րդը Երեւան քաղաքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը եւ այլ հյուրեր։
No Comments yet!