
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Այս անգամ համատեղ միջոցառում եւ հյուրասիրություն էր կազմակերպվել Ավան վարչական շրջանում՝ «Առաքելություն Հայաստանե կազմակերպության ցերեկային կենտրոնում:
Տարեցների համար շատ ուրախալի էր, որ վարչական այս շրջանում արդեն ավանդույթ դարձած միջոցառումը այս տարի եւս մեծ հնչեղությամբ նշվեց:
Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ.Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մ.Ջավադյանը, աշխատակազմի ղեկավար Ա.Մակարյանը, «Առաքելություն Հայաստանե կազմակերպության նախագահ Ե.Մխիթարյանը, ավստրալիահայ բարերար Ա.Մարությանը:
Ներկաներին իրենց փայլուն ելույթներով հիացրին Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները:


































No Comments yet!