Skip to main content

Տարեկան ամփոփիչ հանդիպում

“Առաքելություն Հայաստան”-ի Շենգավիթի Ցերեկային Կենտրոնում տեղի ունեցավ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացվող “Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում” ծրագրի շրջանակներում տարեկան ամփոփիչ հանդիպումն անձնակազմի հետ։

Հանդիպման առաջին մասում ամփոփվեցին 2021թ․ ընթացքում տրամադրված ծառայությունների արդյունքները։

Կատարված թիմային աշխատանքի արդյունքում առանձանցվեցին նախորդ տարվա հաջողությունները, անձնական և գործնական ձեռքբերումները, վերհանվեցին դժվարություններն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Հանդիպման երկրորդ մասում ներկայացվեցին 2022թ․ ընթացքում իրականացվող ծրագրային բաղադրիչները։

Հանդիպումն ավարտվեց՝ “Յուրաքանչյուր ձեռքբերում թիմային հաղթանակ է” ընդհանուր մոտեցմամբ։

No Comments yet!

Your Email address will not be published.