Այսօր, 2017թ․հոկտեմբերի 3-ին, Սիրիայից տեղահանված hիսունչորս երիտասարդներ և երեք կանայք, ովքեր հաջողությամբ ավարտեցին համակարգչային, վարսահարդարման, դիմահարդարման / կոսմետոլոգիայի եւ քեյթերինգ մասնագիտական վերապատրաստման դասընթացները, ստացան վկայագրեր եւ գործիքների փաթեթներ:
Երիտասարդների համար մասնագիտական դասընթացներն անցկացվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ շվեդական «Փոստկոդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ երեք կանանց մասնակցությունը ֆինանսավորել է ՕքսԵՋեն հիմնադրամը:
Ուսանողների համար գործիքների փաթեթները պատրաստվել են շվեդական «Փոստկոդ» հիմնադրամի եւ «ՍՈՍ- մանկական գյուղեր» հայաստանյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
No Comments yet!