Skip to main content

Շարունակելով կարևոր հանդիպումների շարքը


Շարունակելով կարևոր հանդիպումների շարքը

«Առաքելություն Հայաստանե ԲՀԿ-ն, կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցային միջավայրի ստեղծումը՝ ի նպաստ Հայաստանում խոցելի խմբերի աջակցությանն ու նրանց կարիքների բավարարմանը, շարունակում է հանդիպումներ իրականացնել տարբեր կազմակերպությունների հետ։
«Առաքելություն Հայաստանե-ի գրասենյակում այս անգամ հյուրընկալվել էին ՆազՔոմ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հիմնադրամի հովանավոր կազմակերպության ներկայացուցիչ Հաննահ Գինեսը։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց գործունեությունը, իրականացվող ծրագրերը, քննարկեցին հետագա համագործակցության ուղիները և համատեղ ծրագրերի իրականացումն՝ ուղղված Հայաստանում խոցելի խմբերի աջակցությանը։
Համագործակցության շրջանակում «Առաքելություն Հայաստանե-ի և ՆազՔոմ հիմնադրամի միջև կստորագրվի գործընկերության մասին հուշագիր։

No Comments yet!

Your Email address will not be published.