Թեմա
«Տեղական և պետական իշխանությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը փախստականների և ապաստան հայցողների ինտեգրման համատեքստում»
Ֆինանսավորող
ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակ
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակ
Թիրախային աշխարհագրություն
- Երևան,
- Մասիս,
- Արտաշատ,
- Արմավիր,
- Էջմիածին,
- Հրազդան,
- Չարենցավան,
- Աբովյան
Շահառուներ
Շահառու խմբերը՝ Տեղական և պետական իշխանություններ
Ժամանակահատվածը՝ Մայիս – հոկտեմբեր 2019թ.
Հիմնական գործունեություն
Ծառայություններ. Կազմակերպել կարողությունների զարգացման դասընթացներ տեղական և պետական իշխանությունների ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով՝
- Փախստականների և ապաստան հայցողների միջազգային պաշտպանություն և աջակցություն․ ինստիտիտուցիոնալ և իրավական մեխանիզմներ,
- ՄԱԿ ՓԳՀ-ի դերը և իր՝ փախստականների պաշտպանության մանդատը։ ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկեր կազմակերպությունների աշխատանքը Հայաստանում: Մշակութային զանազանության և երկխոսության կարևորությունը,
- Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
- Փոխգործակցված աջակցություն․ աշխատանք փախստականների հետ և փախստականների համար,
- Ազգային և համայնքային մակարդակներում փախստականների ինտեգրման վերաբերյալ միջազգային/եվրոպական լավագույն փորձի ներկայացում,
- Համայնքային ինտեգրման և զարգացման խթանում: