Skip to main content

«Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագիր

Թեմա
«Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագիր

Ֆինանսավորող
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Թիրախային աշխարհագրություն
Երևան, Գեղարքունիք, Կոտայք, Արարատ, Շիրակ, Լոռի, Սյունիք

Շահառուներ
Տարեցներ, Հաշմանդամություն ունեցող անձինք

Հիմնական գործունեություն
Տրամադրվող ծառայությունները՝
— ազատ ժամանցի, խմբակների, մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների կազմակերպում,
— սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն,
— առաջնային բուժօգնության տրամադրում,
— սննդի (տաք ճաշի) տրամադրում,
— անհրաժեշտության դեպքում լվացքի ծառայության տրամադրում,
— այլ ծառայությունների տրամադրում՝ ըստ անհրաժեշտության:

Սահմանված խնդիրները՝
Տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար՝
— ապահովել ակտիվ ներգրավվածություն համայանքային կյանքին, ներառյալ՝ համայնքի մշակութային կյանքին մասնակցությունը,
— ապահովել որոշումների կայացման փուլում ակտիվ մասնակցություն,
— արագ արձագանքել հրատապ և իրական կարիքներին՝ հետևողական լինելով դրանց փոփոխմանը,
— ապահովել շփումների հաստատում, պահպանում՝ կանխելով մեկուսացման վտանգը,
— ապահովել իրավունքների և շահերի պաշտպանություն։