Skip to main content

Տարեցների շահերի պաշտպանությանն ու աշխատանքային իրավունքին ուղղված ծրագիր

Թեմա
Տարեցների շահերի պաշտպանությանն ու աշխատանքային իրավունքին ուղղված ծրագիր

Ֆինանսավորող

Շահառուներ
“Առաքելություն Հայաստան” կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Քովիդ-19 համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնում է տարեցների շահերի պաշտպանության արշավ։ Արշավն ուղղված է նպաստելու հակախտրական աշխատանքային օրենսդրության բարելավմանը ՀՀ-ում՝ խթանելով հանրային մասնակցությունը 63 և ավելի տարիք ունեցող աշխատունակ անձանց պոտենցիալն իրացնելու ու գիտելիքները կիրառելու, ինչպես նաև նպաստելու աշխատանքային օրենսդրության իրականացման նկատմամբ պետական վերահսկողության բարձրացմանը։

Հիմնական գործունեություն
Տարեցների շահերի պաշտպանության արշավի շրջանակում տարեցների աշխատելու իրավունքի իրացման հնարավորություն ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը որոշում կայացնողների, հասարակայության ավելի լայն շերտերի համար հասանելի դարձնելու նպատակով՝ պատրաստվել և սոցիալական հարթակներով տարածվել են տարեցների մասնակցությամբ տեսահոլովակը, աշխատելու կարևորության մասին տարեցների մեջբերումներով լուսանկարները։ Որոշում կայացնողների մակարդակում տարեցների աշխատանքային իրավունքի իրացման անհրաժեշտության բարձրաձայնման նպատակով իրականացվել է օրենսդրության վերլուծություն և առաջարկների փաթեթի կազմում, ռադիոհաղորդում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև որոշում կայացնողների հետ հանդիպում քննարկում։