Skip to main content

«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիր

Թեմա
«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիր

Ֆինանսավորող
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Թիրախային աշխարհագրություն
Երևան, Կոտայք, Շիրակ, Սյունիք

Շահառուներ
Տարեցներ, Հաշմանդամություն ունեցող անձինք

Հիմնական գործունեություն
Տրամադրվող ծառայությունները՝
— սոցիալ-հոգեբանական աջակցություն,
— կենցաղային սպասարկում և խնամք,
— բժշկական օգնության կազմակերպում,
— շահառուների իրավունքների պաշտպանություն,
— սննդային/հիգիենիկ փաթեթների տրամադրում,
— ազատ ժամանցի, մշակութային միջոցառումների կազմակերպում։

Սահմանված խնդիրները՝
Տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար՝
— նպաստել ակտիվ ծերացմանը,
— աջակցել ինքնասպասարկման ակտիվության պահպանմանը,
— աջակցել կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց կենցաղավարմանը՝ նպաստելով կենսագործունեության սահմանափակման խմբի պահպանմանը,
— ապահովել ակտիվ ներգրավվածություն համայանքային կյանքին, ներառյալ՝ համայնքի մշակութային կյանքին մասնակցությունը,
— ապահովել որոշումների կայացման փուլում ակտիվ մասնակացություն,
— արագ արձագանքել հրատապ և իրական կարիքներին՝ հետևողական լինելով դրանց փոփոխմանը,
— ապահովել շփումների հաստատում, պահպանում՝ կանխելով մեկուսացման վտանգը,
— ապահովել իրավունքների և շահերի պաշտպանություն։