Skip to main content

«Սոցիալական, բժշկական, իրավաբանական և կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին և ապաստան հայցողներին»

Թեմա
«Սոցիալական, բժշկական, իրավաբանական և կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին և ապաստան հայցողներին»

Ֆինանսավորող
ՄԱԿ ՓԳՀ

Թիրախային աշխարհագրություն

  • Երևան
  • Արարատ
  • Արմավիր
  • Արագածոտն
  • Գեղարքունիք
  • Կոտայք
  • Շիրակ
  • Լոռի
  • Սյունիք

Շահառուներ
Սիրիայից, Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, Իրանից, Իրաքից, Ուկրաինայից, աֆրիկյան և այլ երկրներից

 

  • Փախստականներ
  • Ապաստան հայցողներ
  • Փախստականի իրավիճակում հայտնված անձիք

Հիմնական գործունեություն

1. Սոցիալական ծառայություններ

  • շահառուների հիմնախնդիրների բացահայտում
  • տեղեկատվական խորհրդատվություն
  • դեպքի վարման գործընթացների պլանավորում և իրականացում
  • ուղղորդում կամ միջնորդում՝ այլ կառույցներ և այլն
  • ինտեգրմանն ուղղված միջոցառումներ

2. Բժշկական տարբեր ծառայություններ և դեղորայքի տրամադրում

3. Իրավաբանական ծառայություններ

  • խորհրդատվություն, շահերի ներկայացում դատարանում, աջակցություն՝ ապաստանի գործընթացներում իրականացվող պաշտպանությանը
  • փախստականների իրավունքների մասին թիրախ համայնքների ուսուցիչների և ավագ դպրոցի աշակերտների իրազեկության բարձրացում
  • իրավաբանական կլինիկայի ուսանողների համար ձեռնարկի մշակում, փախստականների իրավունքի համալսարանական դասընթացի ներառում և այլն

4. Խնամքի տարատեսակ ծառայություններ հաշմանդամություն, տեղաշարժման սահմանափակումներ ունեցող տարեց և այլ անձանց համար

5. Աջակցություն կացարանի հարցում՝ բնակվարձերի մասնակի փոխհատուցման միջոցով կամ Սոցիալական տներում առաջարկելով ժամանակավոր կացարան՝ դժվարին իրավիճակում հայտնված և կացարանի կարիք ունեցող փախստականներին ու ապաստան հայցողներին:
Այդ նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ և աջակցությամբ՝ մենք վերանորոգել և կահավորել ենք Երևանի երեք վարչական շրջաններում և Արմավիրի մարզում մեր ենթակառույցներից մի քանիսը

6. Շահերի պաշտպանություն

  • աշխատանքային խմբի ստեղծում՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ
  • շահառու խմբի հիմնախնդիրների քարտեզագրում, վերջիններիս իրավունքների և արտոնությունների վերաբերյալ քարոզարշավներ, միջոցառումներ
  • շահառու խմբի հզորացում և ներգրավում գործընթացում

7. Դրամական աջակցություն, ձմեռացման տարբեր խնդիրների և դպրոցականների հետ կապված աջակցություն, հիգիենիկ, անկողնային և այլ պարագաների հատկացում, մարդասիրական այլ օգնությունների տրամադրում

8. Համայնքային մոբիլիզացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում