
Ծրագրի տևողությունը. Դեկտեմբեր 2025 թ. — հունիս 2026 թ.
Իրականացնող. «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ, Մարդը Կարիքի մեջ Հայաստան
Գործընկեր. Չեխիայի Հանրապետության դեսպանատունը Հայաստանում
Ֆինանսավորող. Չեխիայի Հանրապետության պաշտոնական զարգացման օգնություն
📌 Ծրագրի նպատակը
Բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել լուրջ մարդասիրական և կենսապահովման մարտահրավերների, հատկապես կառավարության կողմից տրամադրվող աջակցության նվազման պայմաններում։ Ծրագիրը նպատակ ունի տրամադրել համապարփակ աջակցություն ընտանիքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գործազուրկ տղամարդկանց և կանանց՝ նպաստելու նրանց ընդհանուր դիմակայունությանը և ապահովելու տնտեսական կայունություն՝ միաժամանակ խթանելով սոցիալական համակեցությունը տեղահանվածների և ընդունող համայնքների միջև։
🎯 Ո՞ւմ ենք աջակցում
- 200 խոցելի տնային տնտեսությունների, որոնցից 80%-ը փախստականներ են, իսկ 20%-ը՝ ընդունող համայնքների խոցելի ներկայացուցիչներ
• Անուղղակիորեն շահառու են ավելի քան 500 ընտանիքի անդամներ
💼 Ինչ ենք առաջարկում
🔹 Սննդի և ոչ պարենային ապրանքների (NFI) վաուչերներ
🔹 Կենսապահովման գործիքներ՝ եկամուտ ստեղծելուն աջակցելու համար
🔹 Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն՝ բարեկեցությունը խթանելու նպատակով
🔹 Սոցիալական միջոցառումներ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համայնքային ներգրավվածությունն ու սոցիալական համախմբվածությունը խթանելու համար
📍 Ծրագրի աշխարհագրությունը
ՀՀ Արարատի մարզ

