Skip to main content

«Հրատապ արձագանք Հայաստանում՝ հակամարտությունից տուժած անձանց համար»

Ֆինանսավորման աղբյուր(ներ)/Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական Միություն

Իրականացնող գործընկեր(ներ)՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ hայաստանյան ներկայացուցչություն, «Աշխարհի բժիշկներ»

Վայրը/եր ՝ Երևան, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզեր

Ժամանակահատված՝ 11.2023-31.03.2025թթ․

Թիրախային խումբ/խմբեր՝

-Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք և տեղացիներ․

-Կնոջով ղեկավարվող տնային տնեսություն,

-Երեք և ավել երեխա ունեցող ընտանիքներ, մասնավորապես՝ մինչև 5 տարեկան,

-Հղի կամ կերակրող մայր,

-Տարեց,

-Հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող ունեցող անձ,

-Գենդերային փոքրամասնություններ

 Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությունից տուժած 45,954 խոցելի անձանց, որտեղ առաջնահերթությունը տրվում է տեղահանվածներին, ովքեր կազմում են այս ծրագրի շահառուների 85%-ը։ Առաջարկվող ծրագիրը նպատակ ունի ապահովել, որ շահառուների առաջնային կարիքները բավարարվեն համակարգված և ճկուն մոտեցման միջոցով։ Այս նպատակը կիրականացվի հստակորեն հետևյալ կերպ.

Առողջապահական համակարգի հասանելիության բարելավում՝ ուղղորդման արդյունավետ մեխանիզմի ստեղծման, հոգեկան առողջության ու հոգեսոցիալական բարեկեցության տրամադրման, ինչպես նաև առաջնային արձագանքողների համար կարողությունների զարգացման միջոցով։

Համակամարտությունից տուժած խոցելի և ռիսկի տակ գտնվող անձանց համար մասնագիտացված ծառայությունների և դեպքի կառավարման հասանելիության ապահովում։

Հակամարտությունից տուժած ամենախոցելի անձանց համար ապահով և ձմռանը հարմարեցված ապաստան ունենալու հնարավորության տրամադրում։

Հակամարտությունից տուժած ամենախոցելի անձանց հրատապ կարիքների բավարարում՝ բազմաֆունկցիոնալ դրամական աջակցության տրամադրման միջոցով։

Վերնոշյալ գործողությունները իրականացվում են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ hայաստանյան ներկայացուցչության՝ որպես առաջնարդողի և «Աշխարհի բժիշկներ-Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն տրամադրում է հետևյալ ծառայությունները համապատասխան թվային ցուցիչներով։

Համայնքային առաջնային աջակցության ծառայությունների տրամադրում — 14000 անձ,

MHPSS խորհրդատվությունների տրամադրում- 6700 խորհրդատվություն,

Իրավաբանական աջակցության տրամադրում- 400 անձ:

Իրականացված հիմնական գործողություններ՝

Համայնքային առաջնային աջակցության ծառայությունների տրամադրում,

MHPSS խորհրդատվությունների տրամադրում,

Իրավաբանական աջակցության տրամադրում:

3․ Արդյունքներ՝

14363 անձ ստացել է համայնքային առաջնային աջակցության ծառայություն,

7862 MHPSS խորհրդատվություն է իրականացվել,

485 անձ ստացել է իրավաբանական աջակցություն։

Հանդիպումների/վերապատրաստումների քանակը՝ 20
Տարածված նյութերի/ռեսուրսների քանակը՝ 2
Այլ չափելի արդյունքներ՝ տպագրվել է ծրագրային 7 բաներ։

 Ազդեցություն և արդյունքներ

Ծրագրի արդյունքում բարձրացել է շահառուների իրազեկվածության մակարդակը իրենց իրավունքների, կարգավիճակի, իրենց հասանելիք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև իրենց առնչվող օրենքների մասին։ Ծրագրի շրջանակներում իրականացված դեպքի վարումների արդյունքում մի շարք ընտանիքներ հաղթահարել են իրենց կյանքում տվյալ պահին ի հայտ եկած առաջնային խնդիրները (օրինակ տեղավորվել են աշխատանքի, լուծել երեխաների կրթական իրավունքի իրացման հարցը, օգտվել իրենց հասանելիք աջակցություններից, ձեռք բերել նոր մասնագիտություն կամ անցել համապատասխան վերապատրաստում և այլն), ուղղորդվել են իրենց խնդրի կարգավորման համար համապատասխան կառույցներ։ Հոգեբանական աջակցության շրջանակներում  հնարավոր է եղել աջակցել տեղահանված անձանց նվազեցնել պատերազմի հիմքով առաջ եկած սթրեսը, լարվածությունը՝ հասնելով հնարավորինս հուզականորեն կայուն վիճակի։ Իրավաբանական աջակցությունը հնարավորություն տվեց շահառուներին հստակեցնել իրենց կարգավիճակը, վերականգնել կորսված փաստաթղթերը և կարգավորել իրավբանական մի շարք խնդիրներ։Հաշվի առնելով, որ ծրագրով նախատեսված էր նաև աջակցություն տրամադրել տեղացիներին՝ վերջիններիս ծրագրի շրջանակներում տրամադրվող ծառայություններում ներառումը հնարավորություն տվեց ամրապնդել տեղահանված և տեղացի անձանց էմոցիոնալ կապն ու դրական փոխհարաբերությունները։