Թեմա
«Հայաստանում Արցախից ժամանած անձանց և հյուրընկալող խոցելի համայնքների պարենային անվտանգության, սննդի, հիգիենայի և առողջական հրատապ կարիքների ապահովում»
Ֆինանսավորող
Ֆինանսավորող՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային աջակցության կենտրոն
Գործընկեր՝ Action Against Hunger
Թիրախային աշխարհագրություն
Երևան, Կոտայքի, Արարատի մարզեր
Շահառուներ
Արցախից ինքնաբուխ ժամանած 800 ընտանիք, 250 հղի և կերակրող կանայաք և մայրեր (ինչպես ինքնաբուխ ժամանածներից, այնպես էլ խոցելի հյուրընկալող համայնքի անդամներից)
Հիմնական գործունեություն
- Տրամադրել անհապաղ պարենային օգնություն ինքնաբուխ ժամանած 800 տնային տնտեսություններին
- Կազմակերպել զգայունության / խորհրդատվության դասընթացներ հղի և կերակրող կանանց ու մայրերի համար՝ կրծքով կերակրման և նորածինների ու փոքր երեխաների կերակրման պրակտիկայի վերաբերյալ
- Տրամադրել Խմբակային և անհատական հոգեբանական աջակցություն հղի և կերակրող կանանց ու մայրերին և 2 տարեկանից ցածր երեխաների խնամողներին

