Skip to main content

Հատուկ աջակցություն ժամանակավոր բնակավայրերում ապրող ծերերին, խոցելի փախստականներին

Թեմա
Հատուկ աջակցություն ժամանակավոր բնակավայրերում ապրող ծերերին, խոցելի փախստականներին

Ֆինանսավորող
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ

Թիրախային աշխարհագրություն
Քաղաք Երեւան եւ Հայաստանի 5 մարզեր

Շահառուներ
270 ժամանակավոր ապաստաններում ապրող խոցելի փախստականներ

Հիմնական գործունեություն
Ծրագրի իրագործման համար ?Առաքելություն Հայաստանը? հիմնադրել է 42 առողջապահական հենակետ, 4 տարածաշրջանային մասնաճյուղ, ուսուցողական եւ ռեսուրս կենտրոններ, վերականգնողական ժամանակավոր կենտրոն, բազմաթիվ գրադարաններ, սոցիալական սենյակներ եւ այլն: Առողջապահական ծառայություններ. Առաջնային բուժօգնություն, ստուգումներ, բժշկական միջոցառումներ, դեղորայքի բաշխում, բուժման ընթացքում հետայցեր ժամանակավոր բնակավայրեր՝ առողջապահական հենակետերի/ շարժական ծառայությունների միջոցով: Հաշմանդամ փախստականների, միայնակ ծերերի համար առանձնահատուկ ծառայություններ, ինչպիսիք են տան մաքրման աշխատանքները, հիգիենիկ խնամք եւ այլն: Սոցիալական ծառայություններ. խորհրդատվություն, տարբեր հիմնախնդիրների պարզաբանում, ուղղորդում, էմոցիոնալ եւ հոգեբանական աջակցություն, փախստականների համար տարբեր միջոցառումների կազմակերպում: Գործազուրկ փախստականների համար եկամտաբեր փոքրածավալ գործունեություն՝ վարկի տրամադրման եւ ?Սնունդ աշխատանքի դիմաց? ծրագրերի միջոցով: Մասնագիտական, բիզնես ուսուցողական դասընթացներ գործազուրկ եւ երիտասարդ փախստականների համար: Արտաքին աջակցությունից զուրկ, հանրակացարաններում բնակվող փախստականների կենսական պայմանների եւ կարիքների գնահատում, հարցումներ: