Skip to main content

Հայաստանի Աղքատ Եւ Կարիքավոր Անձանց Կենսամիջոցների Բարելավում

«Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի եւ ՀՀ Կառավարության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է Երեւանում եւ Հայաստանի 5 մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք եւ Շիրակ) հաշմանդամություն ունեցող եւ աղքատ անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմաններ եւ զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաեւ նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:

Ծրագիրն ունի 3 բաղադրիչ:

Բաղադրիչ 1-ի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Ծրագրի 800 շահառուների համար մրցունակ մասնագիտությունների ուսուցում՝ ինչպես մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ ԱՀ ԲՀԿ հաշմանդամների ռեսուրս կենտրոններում, այնպես էլ՝ գործատուների կողմից պրակտիկ ուսուցում աշխատավայրում՝ աշխատանքի հետագա ապահովմամբ:

Բաղադրիչ 2-ի շրջանակներում նախատեսվում է մատուցվող սոցիալ-առողջապահական եւ սննդի ծառայությունների շնորհիվ բավարարել շուրջ չորս հազար անապահով եւ աղքատ մարդկանց բազմաբնույթ կենսական սոցիալ-առողջապահական կարիքները:

Բաղադրիչ 3-ի շրջանակներում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնել 12 հասարակական կառույցների բարեհարմարեցում, ինչպես նաեւ Ծրագրի մեջ ներգրավված ԱՀ ԲՀԿ 12 ռեսուրս կենտրոններում ներառական միջավայր ստեղծելու միջոցառումներ, ինչը կնպաստի նրանց ա¬նար¬գել տեղաշարժմանը: Շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված տարատեսակ միջոցառումները նրանց կդարձնեն լավ իրազեկված, կարող՝ պաշտպանելու սեփական շահերն ու իրավունքները՝ դառնալով հասարակության առավել լիարժեք անդամ: