

Ֆինանսավորման աղբյուր(ներ)/Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական Միություն
Իրականացնող գործընկեր(ներ)՝ , «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպություն, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտե,AFEW միջազգային կազմակերպություն
Վայրը/եր ՝ Հայաստան
Ժամանակահատված ՝ 05․08․2022 – 05․11․2022թթ․
Թիրախային խումբ/խմբեր՝
-63 եւ ավելի տարիք ունեցող անձինք,
-գործատուները,
-որոշում կայացնողները,
-լայն հանրությունը։
Ծրագրի նկարագրություն
Ներկայացված նախաձեռնությունը շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով նպատակ ունի նպաստել հակախտրական աշխատանքային օրենսդրության իրականացման բարելավմանը ՀՀ-ում՝ խթանելով հանրային մասնակցությունը 63 եւ ավելի տարիք ունեցող աշխատունակ անձանց պոտենցիալն ու գիտելիքներն օգտագործելու եւ վերջիններին աշխատաշուկայում հնարավորինս երկար պահելու հնարավորությունների ապահովման գործում, ինչպես նաեւ նպաստելով աշխատանքային օրենսդրության իրականացման նկատմամբ պետական վերահսկողության բարձրացմանը։ Նշված նպատակին հասնելու համար նախաձեռնությունը նախատեսում է բարձրացնել տարեցների՝ աշխատելու իրավունքի իրականացման կարեւորության եւ անհրաժեշտության մասին հանրային, այդ թվում՝ 63 եւ ավելի տարիք ունեցող աշխատունակ անձանց, նրանց հարազատների, գործատուների, իրազեկվածությունը եւ գիտակցումը, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային օրենսդրության իրականացման նկատմամբ պետական վերահսկողության բարձրացման անհրաժեշտության հարցի ներմուծմանը որոշում կայացնողների օրակարգ։
Շահերի պաշտպանության քարոզարշավն իրականացվելու է տարեցների մասնակցությամբ աշխատելու իրավունքի իրականացման հնարավորություն ունենալու կարեւորության եւ անհրաժեշտության մասին տեսահոլովակի պատրաստման եւ սոցիալական մեդիայով շրջանառելու, սոցիալական մեդիայում տարեցների խոսքերից՝ իրենց աշխատելու կարեւորության վերաբերյալ մեջբերումներ հրապարակելով, ինչպես նաեւ տարեցների՝ աշխատելու իրավունքի իրականացման հնարավորություն ունենալու կարեւորության եւ անհրաժեշտության մասին տարեցների, գործատուների եւ որոշում կայացնողների մասնակցությամբ ռադիոհաղորդման պատրաստման եւ սոցիալական մեդիայում նշված հաղորդման տեսագրության շրջանառման միջոցով։ Քարոզարշավի կարեւոր բաղադրիչ են հանդիսանալու գործողությունները (դեմ առ դեմ հանդիպումներ, նամակներ), որոնք ուղղված են աշխատանքային օրենսդրության մեջ աշխատանքից ազատման՝ տարիքով պայմանավորված հիմքերին վերաբերող դրույթների վերանայման, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության իրականացման նկատմամբ պետական վերահսկողության բարձրացման անհրաժեշտությունը որոշում կայացնողների օրակարգ մտցնելուն։
Իրականացված հիմնական գործողություններ՝
Պատրաստվել և տարածվել է տարեցների մասնակցությամբ տեսահոլովակ՝ տարեցների աշխատանքի իրավունքն իրականացնելու կարևորության և անհրաժեշտության մասին։
Պատրաստվել և սոցիալական ցանցերում լուսանկարների տեսքով տարածվել են տարեցների խոսքերից մեջբերումներ՝ իրենց աշխատանքի կարևորության մասին։
Պատրաստվել և որոշում կայացնողներին ուղարկվել է նամակ-վերլուծություն, այդ թվում՝ առաջարկությունների փաթեթ։
Կազմակերպվել է հանդիպում-քննարկում որոշում կայացնողների մասնակցությամբ։
Պատրաստվել է ռադիոհաղորդում՝ տարեցների, գործատուների և որոշում կայացնողների մասնակցությամբ։
Արդյունքներ՝
Պատրաստվել և տարածվել է տարեցների մասնակցությամբ 1 տեսահոլովակ։
Պատրաստվել և սոցիալական ցանցերում 33 լուսանկարների տեսքով տարածվել են տարեցների խոսքերից մեջբերումներ՝ իրենց աշխատանքի կարևորության մասին, ինչպես նաև տպագրվել է տարեցների նկարներով թվով 6 ցուցանակ։
Պատրաստվել և որոշում կայացնողներին ուղարկվել է թվով 1 նամակ-վերլուծություն ՀՀ Ազգային Ժողովի նախագահին և Աշխտանաքի և սոցիալական հարցերի նախարարին։
Կազմակերպվել է թվով 1 հանդիպում-քննարկում որոշում կայացնողների մասնակցությամբ։
Պատրաստվել է թվով 1 ռադիոհաղորդում հանրային ռադիոյով՝ տարեցների, գործատուների և որոշում կայացնողների մասնակցությամբ։
Ծրագիրը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի Առավոտ լուսո առավոտյան հաղորդաշարում։
հանդիպումների/վերապատրաստումների քանակը՝ 1
Տարածված նյութերի/ռեսուրսների քանակը՝ 25
Ազդեցություն և արդյունքներ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը տարբեր եղանակներով՝ լուսանկարների, ռադիոհաղորդման, տեսահոլովակի, որոշում կայացնողներին նամակ-վերլուծության մշակման, ուղարկման և համապատասխան հանդիպում-քննարկման կազմակերպման միջոցով, բարձրաձայնել է տարեցների աշխատելու իրավունքի իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարբեր հարթակներում։ Նշված խնդրի մասին հանրային իրազեկվածությունը և գիտակցումը բարձրացնելու համար՝ պատրաստված տեսահոլովակը, աշխատելու կարևորության մասին տարեցների մեջբերումները, ռադիոհաղորդման տեսագրությունը Կազմակերպությունը շրջանառել է սոցիալական մեդիայի իր բոլոր հարթակներով՝ Facebook, Twitter, Youtube, Հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի հանրային ռադիոյով՝ այդպիսով ապահովելով տեղեկատվության տարածումն ավելի լայն հարթակներում։ Ծրագրի ընթացքում իրականացված շահապաշտպանության արդյունքում օրենսդրական փոփոխություններ ևս արձանագրվել են։

