Ծրագրի տևողությունը. Հուլիս 2026 թ. — օգոստոս 2026 թ.
Իրականացնող. «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ
Գործընկեր. Care Caucasus
Ֆինանսավորող. Ավգուստինուս Հիմնադրամ
📌 Ծրագրի նպատակը
Տարածաշրջանային անկայունությունը, շարունակական տեղահանությունը և Հայաստանում աճող հումանիտար կարիքները հրատապ անհրաժեշտություն են ստեղծել՝ ստանալու հավաստի և փաստահեն տեղեկատվություն այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց բախվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականները, ինչպես նաև Հայաստանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ապաստան հայցողներն ու փախստականները։ Հատուկ ուշադրություն է դարձվում կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ ապահովելու, որ հումանիտար, վերականգնողական, կենսապահովման, իրավական և այլ պաշտպանությանն ուղղված ապագա միջոցառումները լինեն ներառական, կարիքահեն, և ոչ ոք անուշադրության չմատնվի։
🎯 Ո՞ւմ ենք աջակցում
- Մենք աջակցում ենք «CARECaucasus»-ին՝ իրականացնելով գենդերային հրատապ վերլուծություն և կարիքների գնահատում, որոնց արդյունքում ստացվում են ակտուալ, հավաստի և գենդերային առումով համապատասխան տվյալներ՝ ծրագրի մշակման համար հիմք ծառայելու նպատակով։
• Գնահատումն ու վերլուծությունն արդյունքում օգտակար է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից փախստականներին և ապաստան հայցողներին՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել նրանց առաջնահերթություններին և խոցելիությանը համապատասխանող ներառական, պաշտպանության նկատառումները հաշվի առնող և կարիքների վրա հիմնված մարդասիրական, վերականգնողական, կենսապահովման, իրավական և սոցիալական համակեցությանն ուղղված միջոցառումներ։
💼 Ինչ ենք առաջարկում
🔹 Տնային տնտեսությունների հարցումներ՝ փախստականների և ապաստան հայցողների 180 ըտնանիքների շրջանում
🔹 Ֆոկուս խմբային քննարկումներ 40 փախստականների մասնակցությամբ
🔹 Հարցազրույցներ փախստականների հարցերով արձագանքման և ինտեգրման գործընթացում ներգրավված առանցքային 12 դերակատար կողմերի
📍 Ծրագրի աշխարհագրությունը
Երևան, Արարատի և Կոտայքի մարզեր

