ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրն իրագործվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ «Առաջադեմ քաղաքացիական հասարակություն՝ հանուն հաշվետու կառավարման» նախագծի «Սոցիալական ոլորտի բարեփոխումներ — Կոնսորցիում 2»-ի շրջանակում: Կոնսորցիումն առաջնորդել է Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ ծրագիրն իրականացնելով տեղական Ուրբան կայուն զարգացման և Մանկական զարգացման հիմնադրամների, ինչպես նաև ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեյշնլ — Հայաստան կազմակերպության հետ համատեղ:
Քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ ՀԿ-ների կողմից սոցիալական ծառայությունների մատուցման հաջողությունը մեծապես կախված է իշխանության ապակենտրոնացման գործընթացներից:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ներկայացրեց կազմակերպության 28-ամյա փորձը սոցիալական ծառայությունների մատուցման բնագավառում: Նա նաեւ անդրադարձավ սոցիալական քաղաքականության հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությանը և նշեց, որ շատ հաճախ կառավարությունը ծառայությունների մատուցման լիազորությունները պատվիրակում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ առանց ֆինանսավորման բարենպաստ միջավայր ստեղծելու:
Կլոր-սեղան քննարկմանը պրեզենտացիաներով հանդես եկան Արմեն Բեժանյանը («Հայաստանի մանուկներ» հիմնադրամ), որը ներկայացրեց «Սոցիալական ծառայության պատվիրակում. արդյունավետության և կայունության հիմքերը» թեման, Արտաշես Տոռոզյանը («Գործընկերություն և ուսուցում» ՀԿ)- ԳՈՒՄ ՀԿ-ի փորձառությունը պետության պատվերով կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայությունների մատուցման ոլորտում և Տիգրան Պետրոսյանը (Հայկական Կարիտաս): Վերջինս ներկայացրեց պետության կողմից ՀԿ-ներին սոցիալական ծառայությունների պատվիրակման «Հայկական Կարիտաս» կազմակերպության տեսլականը:
Կլոր-սեղան քննարկման վերաբերյալ ավելի մանրամասն՝ ներկայացնում ենք հանդիպման ձայնագրությունը: