Skip to main content

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը»

Թեմա
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը»

Ֆինանսավորող
ՄԱԿ ՓԳՀ

Թիրախային աշխարհագրություն
Հայաստանում բնակվող քաղաքացիություն չունեցող անձիք, քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձիք և փաստաթուղթ չունեցող անձիք։ Շահառուների խմբում ներառված են տարբեր ազգությունների անձիք։

Շահառուներ
Աշխարհագրությունը. Հայաստանի Հանրապետություն (Երևան և մարզեր)

Հիմնական գործունեություն

1. Ծառայություններ․

  • տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գրասենյակում, հեռախոսազանգի, էլ․ փոստի կամ տնայցի միջոցով,
  • կազմել համապատասխան փաստաթղթեր,`
  • օժանդակել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը,
  • ըստ անհրաժեշտության, ապահովել ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում

2. Դրամական աջակցություն․ Սոցիալապես անապահով շահառուների փաստաթղթավորման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ պետական տուրքի վճարում

3. Համագործակցություն․ Արդյունավետ համագործակցություն պետական մարմինների (ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և ստորաբաժանումներ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն և ստորաբաժանումներ, համայնքապետարաններ), նոտարների, դեսպանատների և այլ հաստատությունների հետ։