Skip to main content

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Թեմա
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Ֆինանսավորող
ՄԱԿ ՓԳՀ և Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Թիրախային աշխարհագրություն
Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերը

Շահառուներ
Հայաստանում բնակվող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձինք, այդ թվում փաստաթուղթ չունեցող միգրանտներ

Հիմնական գործունեություն
1. Շահառուներին տրամադրվող ծառայություններ․

 

  • տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գրասենյակում, հեռախոսազանգի, էլ․ փոստի կամ տնայցի միջոցով,
  • կազմել համապատասխան փաստաթղթեր,
  • օժանդակել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը,
  • ըստ անհրաժեշտության, ապահովել ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում

2. Դրամական աջակցություն․ Սոցիալապես անապահով շահառուների փաստաթղթավորման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ պետական տուրքի և փաստաթղթերի թարգմանության վճարում

3. Համագործակցություն․ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հանրային պաշտպանի գրասենյակ, ՀՀ նոտարական պալատ, ԵՊՀ Իրավաբանական կլինիկայ, «Արա Ղազարյան» փաստաբանական գրասենյակ, Սախարովի անվան ՄԻՊ ՀԿ։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 268 շահառու, որոնցից 154-ն արդեն փաստաթղթավորվել է։