Skip to main content

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Թեմա
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Ֆինանսավորող
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալություն և Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Թիրախային աշխարհագրություն
Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր

Շահառուներ
Հայաստանում բնակվող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձիք, այդ թվում փաստաթուղթ չունեցող միգրանտներ։

Հիմնական գործունեություն

1. Շահառուներին տրամադրվող ծառայություններ․

  • տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գրասենյակում, հեռախոսազանգի, էլ․ փոստի կամ տնայցի միջոցով,
  • կազմել համապատասխան փաստաթղթեր,
  • օժանդակել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը,
  • ըստ անհրաժեշտության, ապահովել ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում

2. Դրամական աջակցություն․ Սոցիալապես անապահով շահառուների փաստաթղթավորման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ պետական տուրքի վճարում, փաստաթղթերի թարգմանության վճարում

3. Համագործակցություն․ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն, ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, տեղական ինքնակառավարման մարմիններ և շահագրգիռ հաստատություններ։