Skip to main content

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Թեմա
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր

Ֆինանսավորող
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալություն և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Թիրախային աշխարհագրություն
Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզեր

Շահառուներ
Հայաստանում բնակվող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձիք։

Հիմնական գործունեություն

1. Շահառուներին տրամադրվող ծառայություններ․

  • տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գրասենյակում, հեռախոսազանգի, էլ․ փոստի կամ տնայցի միջոցով,
  • կազմել համապատասխան փաստաթղթեր,`
  • օժանդակել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը,
  • ըստ անհրաժեշտության, ապահովել ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում

2. Դրամական աջակցություն․ Սոցիալապես անապահով շահառուների փաստաթղթավորման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ պետական տուրքի և փաստաթղթերի թարգմանության վճարում

3. Համագործակցություն․ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն, ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, տեղական ինքնակառավարման մարմիններ և շահագրգիռ հաստատություններ։