Skip to main content

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ 7-ՐԴ ԴՊՐՈՑԴիլիջանՀոկտեմբեր 13-15, 2017

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի հետ համատեղ կազմակերպեց իրավունքի 7-րդ դպրոցը՝«Փախստականների իրավունք» խորագրով:

Հանրապետության առաջատար բուհերի իրավաբանական կլինիկաների ուսանող-մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել փախստականների իրավունքի արագացված և խտացված կուրսին: Ներկայացվեցին փախստականների միջազգային իրավական և ներպետական պաշտպանության հիմնարար դրույթներն ու սկզբունքները, փախստականի կարգավիճակի սահմանման գործընթացի առանձնահատկությունները, ՀՀ-ում փախստականների իրավունքների դատական պաշտպանության հիմնահարցերը և այլն:

Դասախոսություններով հանդես եկան ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ պետական մարմինների, Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

No Comments yet!

Your Email address will not be published.