
Նոյմեբերի 5-ին Դիլիջանում մեկնարկեց Փախստականների իրավունքի 10-րդ հերթական դպրոցը ապագա իրավաբանների, հետազոտողների և փախստականների իրավունքների ջատագովների համար, որը հրավիրված էր «Առաքելություն Հայաստան« ՀԿ կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ։
Արդեն 10-րդ տարին է, որ ապագա երիտասարդ իրավաբաններրը ստանում են գիտելիքներ և փորձ փախստականների իրավունքի փորձագետների կողմից, որոնք գործունեություն են ծավալում ՄԱԿ ՓԳՀ-ում՝ փախստականների պաշտպանության առաջատար միջագային կազմակերպությունում, Հայաստանի միգրացիոն ծառայությունում, դատական համակարգոմ, փաստաբանական և իրավապաշտպան ոլորտում։
Այս եռօրյա աշխատաժողովը համախմբեց մոտ երեսուն մասնակիցների՝ մեծամասամբ իրավաբանական կլինիկաների ուսանողների, Երևանի «Գլաձորե համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Գյումրու «Պրոգրեսե համալսարանից և Երևանի պետական համալսարանից։
No Comments yet!